«Ազգությամբ՝ Իտալացի». Ալրաղացի Լյովիկը բերվել է դատարան

423

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանոմ դատավոր Տաթևիկ Գրիգոյանի նախագահությամբ սկսվեց Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական նիստը: Այս գործով կալանքի տակ է միայն Լևոն Սարգսյանը, որը քիչ առաջ բերվեց դատարան, գրում է armtimes.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Լևոն Սարգսյանը, հիշեցնենք, մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու, ղեկավարելու եւ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան: Արմեն Ավետիսյանն այս գործով որպես տուժող հարցաքննվել է:

Սուրեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն տրամադրելու, այդ հերպ նաև խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել է Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: դատարանի հարցին՝ ազգությամբ հայ եք, Լևոն Սարգսյանն ասաց՝ ազգությամբ Իտալացի: Դատարանը պարզաբանեց, որ ամբաստանյալը դատավորի հարցին պատասխանի առանց հեգնանքի: Սարգսյանն ասաց, որ հայ է, ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա: