Հայտնի է ամենահամեղ լուծվող սուրճը

1121

«Ռոսկոնտրոլ» սպառողների համառուսական միության փորձագիտական կենտրոնը անցկացրել է լուծվող սուրճի հետազոտություն և հայտնել, թե որն է ամենահամեղը:

Ընդհանուր առմամբ մասնագետները ստուգել են 7 ապրանքանիշների մթերքները. Jacobs Monarch, Globus Vita, Milagro, Tchibo, Jardin, Today և «Սև քարտ»: Նրանք պարզել են, որ բոլոր նմուշները անվտանգ են առողջության համար: Ստուգված 7 ապրանքանիշներից յուրաքանչյուրում սուրճը պատրաստված է սուրճի հատիկներից և չունի հավելյալ բաղադրիչներ:

Ուսումնասիրված բոլոր նմուշներում սուրճի համը նույնական է՝ հայտարարել են փորձագետները: Սակայն նրանք լավագույնն են ճանաչել Jardin սուրճը: Մնացածներից ավելի էժան են «Սև քարտ» և Tchibo ապրանքանիշների մթերքները, սակայն նրանք իրենց համային հատկություններով չեն զիջում ավելի թանկարժեք Milagro-ին, Jardin-ին և Today-ին: Globus Vita-ն ունի ամենից չարտահայտված համը, սակայն ամենից շատն է կոֆեին պարունակում: Բոլոր ստուգված ապրանքները կարող են առաջարկվել գնման համար` ասվում է փաստաթղթերում: