Գոհար Ավետիսյանը Հայաստանում է. նա ցույց է տվել հանրակացարանը, ուր ապրել են ծնողները և խոստացել իր հայրենի գյուղի համար նոր դպրոց կառուցել

863

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Հայաստանում է: Դիմահարդարն Ինստագարմի իր էջում հրապարակումներ է արել իր ծննդվայրից՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից:

«Սթորի» բաժնում նա նաև տեսանյութեր է տեղադրել իր տատիկի՝ Շուրայի հետ, որում ասում է.

«Փոքր ժամանակ հայրս ինձ ասում էր, որ գեր եմ, իսկ տատիկս ասում էր՝ տեսքդ չի որոշում դու ով ես և ով կդառնաս: Դու գեր չես, դու յուրահատուկ ես»:

Գոհարը նաև տեսանյութեր է տեղադրել հանրակացարանից, որտեղ նրա ծնողները բնակվել են այն բանից հետո, երբ Գոհարի հայրիկի խորթ մայրը նրանց վռնդել է իրենց տնից:

Գոհարը ցույց է տվել սենյակի վերանորոգումը, որն արել է իր հայրիկը:

Դիմահարդարն այցելել է նաև այն դպրոց, որտեղ սովորել են իր ծնողները, պապիկը՝ Գասպարը, ում պատվին Գոհարն անվանակոչել է իր որդուն, եղել է այդ դպրոցի տնօրենը:

Գոհարը ցույց է տվել դպրոցի անմիխաթար վիճակը և խոստացել անել ամեն ինչ, որպեսզի գյուղի համար նոր դպրոց կառուցի:

Գոհարը նաև գրել է.

«Հպարտանում եմ ծնողներովս, ովքեր ռիսկի են դիմել և առանց գումարի եկել են Ռուսաստան ու ամեն ինչ զրոյից սկսել:

Նրանք անդադար աշխատել են և այսօր օգնում են իրենց բոլոր բարեկամներին»: