Մենք բավարար չափով չսիրեցինք Արցախը. նայեցինք որպես մի մեծ կճուճ, որտեղ ոսկի կա և մսխեցինք, ոնց կարողացանք. կինոռեժիսոր

980

Բոլորն այսօր խոսում են պրտության մասին, բայց կա մի պավ, որը չի պարտվել, դա հայ զինվորն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

«Մտավորականությունը պետության դիմագծի անբաժանելի մասն է: Արցախյան պատերազմում 12 պոետ է զոհվել, 6 կոմպոզիտոր, քանդակագործներ, նկարիչներ, նաեւ կինոռեժիսոր:

Հիշեցի Լալա Մնացականյանին, որ գրել էր՝ դարձել ենք 5 հազար դրամանոց ժողովուրդ: Երեւի սրտի ցավով է գրել, բայց երբեք չի խոսում այն մասին, որ սերիալըներում իր եւ իր նման դերասաններն ինչպես են պղծում մեր սերնդին: Սերիալները մտել են դպրոց, մանկապարտեզ, ամառանոցներ: Վստահ եմ, որ դա հրահանգով է արվում, որ ապականեն մեր մշակույթը, որ ծնկի չոքենք սերիալների առջեւ, հիմա էլ հնդկական սերիալների առջեւ:

Մեզ ուզում են դարձնել անճաշակ, որովհետեւ ճաշակ ու հավակնություն չունեցող ժողովուրդը ընդհանրապես հավակնոտ չի, թե ինչ է կատարվում իր հետ: Սերիալները ապականում են մեր լեզուն, մեր երեխաների լեզուն, կրոնը, ամեն ինչը»,-ասաց նա:

Սամվել Թադեւոսյանը նկատեց, որ թալանում են նրան, ով համաձայն է թալանվել. «Արդյոք մենք բավարար չափով սիրեցինք Արցախը: Ոչ: Մենք Արցախին նայեցինք որպես մի մեծ կճուճ, որտեղ ոսկի կա. ով որքան պաշտոն ուներ, ով ինչքան հիդրոկայան ստեղծեց, ով ինչքան հյուրանոց ստեղծեց: Արցախում 15 հանք կա, որոնք շահագործվում են, որոնք խայտառակ հարստություն են դուրս բերում: Դրանցից մեկը ռուսներինն է: 35 հիդրոկայան կար, որեւէ կտրված ոտքով զինվոր օգնություն ստացե՞լ է այդ կայանների շահույթից: Մենք ոնց կարողացանք, մսխեցինք Արցախը»,-հայտարարեց ռեժիսորը:

Նա հավելեց, որ ծիծաղելի է, որ պատերազմում տանուլ տված իշխանությունը, զինվորականությունը նստած է իր աթոռներին: Ռեժիորը կոչ արեց վաղվանից ապրել տագնապի հորմոնով, նաեւ կոչ արեց մինչեւ տարեվերջ հայտարարել սգո օր, անգամ եթե իշխանությունը դա չի անում: