Արյան հետքեր լվացքի մեքեայի մեջ․ 1,5 տարեկան փոքրիկին այդպես են սպանել (VIDEO)

404

Ադրբեջանցի փոքրիկին սպանել չկարողացող հասարակության անտարբերությունը մոտ երկու շաբաթ առաջ սպանեց մեկուկես տարեկան հայ տղայի: Ողբերգության հասցեն Նոր Խարբերդն է: Մասիսի այդ գյուղում դեպքի հաջորդ օրը Հայլուրը նկարհանումներ էր արել, պարզել մանկասպանության մանրամասները: Մենք անկեղծ սպասում էինք, որ օգնության հազարավոր ձեռքեր պետք է մեկնվեն այդ ընտանիքին, որտեղ նաև ապրում են երկու անչափահաս քույրեր:

Դեպքից մոտ երկու շաբաթ է անցել, բայց անգամ սոցիալական աշխատողները չեն այցելել այդ տուն՝ մեծ հարցականի տակ դնելով Հայաստանի՝ սոցիալական պետություն լինելու սահմանադրական դրույթը:

Կյանքի հատակում հայտնված ընտանիքների նկատմամբ պետության, հասարակության սպանող անտարբերության պատճառով ամեն տարի մի քանի մեծ ողբերգություն է ապրում Հայաստանը:

Հիշում եք, գողության դուրս եկած պռոշյանցի անչափահասների ընտանեկան դրաման , որը հանրային հնչեղություն ստացավ երիտասարդ ոստիկանի կյանքի գնով: Դա երկու տարի առաջ էր: Խոսեցինք, հուզվեցինք ու մոռացանք:

Ինչպես մոմոռացանք մկնդեղից թունավորված խաշթառակցի յոթ երեխաներին, որոնից ամենափոքրին՝ 6 տարեկան Սերգեյին, բժշկները չկարողացան փրկել:

Ի՞նչ եղավ հրաշքով ողջ մնացած փոքրիկների հետ, անչափահաս երկու գողերին մայրը, որին զրկել էին ծնողական իրավունքից, ինչպես է մանկատնից վերցրել իր մյուս երկու երեխաներին և ի՞նչ ճակատագիր է սպասվում Նոր Խարբերդում մանկասպանության ականատես անչափահաս աղջիկներին: Դիտենք Գայանե Բալայանի եռապատումը