Հունգարիայում հայտարարել են, որ Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է Թուրքիայից

441

Հունգարիայի արտաքին եւ արտաքին տնտեսական գործերի նախարար Պետեր Սիյարտոն երեքշաբթի հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է Թուրքիայից:

«Այսօր Եվրոպայի անվտանգությունը մեծապես կախված է Թուրքիայից, որքան էլ որ նրանք չցանկանան դա խոստովանել»,- ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսին իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սիյարտոն հայտնել է նաեւ Թուրքիայի եւ ԵՄ մի շարք անդամ երկրների միջեւ երկխոսության հաստատմանն աջակցելու Հունգարիայի պատրաստակամության մասին: «ԵՄ-ի եւ Թուրքիայի համագործակցությունը պետք է շարունակվի: Հունգարիան պատրաստ է օգնել կարգավորել երկխոսությունն Անկարայի եւ ԵՄ որոշ պետությունների միջեւ»,- հավելել է նա: