Մտածում էին, որ Ռուսաստան գնալը, Պուտինին քծնելն ու տակից իրենց գործն անելն ընկերություն է. Վազգեն Մանուկյան

297

Մենք խաբվեցինք, եթե դուք կարդայիք, թե ինչ էին ասում այդ մարդիկ նախորդ տարիներին, երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Մենք 2,5-3 տարի հետո ունենք ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, պետությունն անկախ չէ, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, մեր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը, մենք դառնում ենք լրիվ կախյալ Ռուսաստանից: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

«Սրանք մտածում էին, որ Ռուսաստան գնալով, Պուտինին քծնելով, տակից իրենց գործն անելն ընկերություն է: Դա նույնիսկ դպրոցում չէր անցնում, բակի խաղերում չէր անցնում: Փչացվեց ամեն ինչ: Փորձեցին ազգայինը դուրս շպրտել մեր մեջից»,-ասաց նա:

Մանուկյանն ասաց, որ Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն, փակում են թղթակիցների բերանը, ձերբակալում եմ ամենաազնիվ, նվիրական մարդկանց. «Երբ ես իմացա, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ցնցվեցի: Մենք այսպիսի պետությունո՞ւմ ենք ուզում ապրել»,-ասաց նա: