Գիտնականները Նշել Են Օրալ Սեք*ի Անսպասելի Օգուտը

484

Օրալ սեքսը կարող է անսպասելի օգուտ բերել կանանց առողջությանը։ Լեյդենյան համալսարանի (Նիդեռլանդներ) բժշկական կենտրոնի մասնագետները կապ են հայտնաբերել օրալ սեքսի և կրկնակի վիժման վտանգի նվազման միջև։

Ինչպես հայտնում է Mirror-ը, մինետը կարող է հատկապես օգտակար լինել այն կանանց համար, ովքեր երեք և ավելի վիժում են ունեցել մինչև հղիության 20-րդ շաբաթը։ Հետազոտությանը մասնակցել են 97 կանայք, որոնց մոտ ավելի վաղ կրկնակի վիժումներ են եղել, ինչպես նաև 137 կանայք, որոնք կարողացել են պահպանել երեխային։ Փորձարկվողների շրջանում կատարված հարցումը ցույց է տվել, որ թույլ սեռի այն ներկայացուցիչները, որոնք հղիության ժամանակ խնդիրներ չեն ունեցել, հաճախ են իրենց զուգընկերների հետ օրալ սեքսով զբաղվել։

Այսպես, այն կանանց շրջանում, որոնք իրենց երեխաներին ժամանակին են ծննդաբերել, մինետ արել է 72,9 տոկոսը, իսկ վիժած կանանց՝ 56,9 տոկոսը։ Ինչպես նշում են գիտնականները, որոշ դեպքերում օրալ սեքսը, իրոք, կարող է կարևոր դեր խաղալ կնոջ առողջության համար։

Հայտնաբերված կապի պատճառը դեռևս չի պարզվել, սակայն գիտնականները չեն բացառում, որ պտղի վրա օգտակար ազդեցություն է գործում տղամարդու սերմնահեղուկը։ Սրա հետ կապված՝ իրենց ապագա հետազոտություններում մասնագետները ծրագրում են ուսումնասիրել հղի կնոջ իմունային համակարգի վրա սերմնային պլազմայի ազդեցությունը։

Հետազոտության արդյունքները հրատարակվել են Journal of Reproductive Immunology ամսագրում։