ՀՐԱՏԱՊ…. Արցախում կրակոցներ են հնչել. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

309

1996թ. ծնված Ռ. Հ.-ն «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել հանրային սննդի կետի ուղղությամբ։  Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Մարտունի քաղաքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել։ Հարությունյանը Մուրադովին է ներկայացրել ադրբեջանական կրակոցների արձանագրությունները «Փետրվարի 14-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 1996թ. ծնված Ռ. Հ.-ն նույն քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ։ Հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող Մարտունի քաղաքի 1984թ. ծնված Գ. Հ.-ն և 1994թ. ծնված Մ. Ա.-ն մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային վնասվածքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։ 1996թ. ծնված Ռ.Հ.-ն ձերբակալված է: Դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանությունը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: