Խայտառակ բացահայտում։ Պարզվում է բարերար Օքսին ադրբեջանցու դուստր է

979

Օքսի անունով Արաքսյա Հովհաննիսյանի հայրը, ըստ Վարդան Ղուկասյանի, ադրբեջանցի է: Դոգ մականունովով Վարդանը իր ուղիղ եթերներից մեկեւմ ասում է, որ ադրբեջանցու զավակ Օքսին ծնվել է Կիրովաբադում, ապա մոր հետ այնտեղից տեղափոխվել Հայաստան:

Հիշեցնենք, որ Օքսի անունով Արաքսյա Հովհաննիսյանը պшտերшզմից հետո այցելում էր վիրшվոր զինվորներին և տեսանկարահանում, թե ինչպես է սփյուռքից հանգանակած գումարը հատկացնում զինվորներին․ Սակայն վիրшվոր զինվորների ծնողները համացանցում տեղեկացրել են, որ օրինակ 150,000 ռուբլու փոխարեն ստացել են 150․ 000 դրամ․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետшքննչшկան բաժանմունքի հետաքննիչ Աթուր Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Արաքսյա Հովհաննիսյանի վերաբերյալ ստացված բողոքների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 5-ին ոստիկանություն է шհшզանգել Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Սանդուխք Ավետիսյանը և հայտնել, որ իր որդին պшտերшզմի օրերին վիրшվորում է ստացել և գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ էլ նախկին ամուսնու բարեկամներն անօրինական նկարում են երեխային, կայքերում տարածում՝ դրա դիմաց վաստակելով գումար:

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Ս. Ավետիսյանի որդին Արցախյան վերջին պшտերшզմի ընթացքում ստացած վիրшվորման հետևանքով шնգիտակից վիճակում գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ինչից օգտվելով, իրենց ծանոթ Ա. Հովհաննիսյանը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով սոցիալական ցանցում հայտարարություն տարածելու միջոցով հшփշտակել է գումարներ: