Սարսափելի դեպք․ 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնա*պան է եղել

474

HomeՊատահարներՍարսափելի դեպք․ 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղելՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Սարսափելի դեպք․ 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

1tvlive.am 23:15

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում. տեղեկացնում է shamshyan.com-ը։

Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում,  հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ:

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել: