«Կրակոտ». Ժաննա Բուտուլյանը լողազգեստով ցուցադրել է անթերի մարմինը

556

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն իր հանգիստն անցկացրել է կապուտաչյա Սևանում և լուսանկարվել լողազգեստով:

Կադրերը հրապարակվել են գեղեցկուհու Ինստագրամի էջում և արժանացել հազարավոր հավանումների ու գովեստի խոսքերի:

Լուսանկարներում Ժաննան կրում է սև լողազգեստ և փաթաթվել է կապույտ գլխաշորով, սակայն չի մոռացել երկրպագուների մասին` ցուցադրելով սլացիկ ոտքերը:

Դերասանուհու կերպարն ամբողջացրել է խոշոր կապույտ ականջօղերը և հավաքված վարսերը:

Ինչպես նկատել է Ժաննայի հետևորդներից մեկը` դերասանուհին այս կերպարում բավականին «կրակոտ» տեսք ունի: