Շաքարախտով հիվանդների համար դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

1188

Մետֆորմինը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցը, որը սովորաբար նշանակվում է 2-րդ տիպի շաքարախտ ունեցող հիվանդներին, կապված է կանանց մոտ COVID-19-ով մահվան ռիսկի զգալի նվազման հետ, ինչպես պարզել են Մինեսոտայի համալսարանի Բժշկական դպրոցի եւ UnitedHealth Group-ի գիտնականները:

Medical Express-ը հայտնում է, որ մետֆորմինը իջեցնում է TNF-ալֆա տիպի բորբոքային սպիտակուցների մակարդակը, որոնք, կարծես, սրում են COVID-19-ի ընթացքը:

Սա պարզելու համար գիտնականները վերլուծել են 2-րդ տիպի շաքարախտով կամ ճարպակալմամբ մոտ 6000 մարդկանց, ովքեր հոսպիտալացվել են COVID-19 կորոնավիրուսային վարակով, եւ գնահատել են, թե արդյոք մետֆորմինի օգտագործումը կապված է մահացության ցուցանիշի նվազման հետ: Նրանք գտել են այսպիսի կապ՝ հոսպիտալացումից առաջ մետֆորմինի ընդունումը կանանց մոտ 21-24%-ով նվազեցրել է մահվան ռիսկը: Հետաքրքիր է, որ այս միջոցը տղամարդկանց վրա նման ազդեցություն չի ունեցել:

Փորձագետները հույս ունեն շարունակել հետազոտությունները: Քանի որ մետֆորմինը հաստատված է մարդկանց օգտագործման համար, հնարավոր է, որ արդյունավետությունը ապացուցելու դեպքում կորոնավիրուսային վարակի բուժման արձանագրությունները հնարավորինս արագ փոխվեն: