Էրդողանի սենսացիոն հայտարարությունը

2065

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ելույթի ժամանակ, ինչպես հայտնել ենք, հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել:

Նա նշել է, թե անցյալում հայերն ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է:

«Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին փախստականների պես և թափառում էին:

Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը: Այդ ժամանակ որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ երկրում ապրում է 100 հազար հայ:

Ըստ նրա՝ նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ մնացածը՝ «ապօրինի միգրանտներ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ելույթի ժամանակ, ինչպես հայտնել ենք, հայերի մասին սկանդալային հայտարարություններ է արել:

Նա նշել է, թե անցյալում հայերն ապրել են քոչվորների պես, և Հայաստանը «երիտասարդ պետություն» է:

«Հայաստանը երեկվա պետությունն է: Նախկինում նրանք ապրում էին փախստականների պես և թափառում էին: Թուրքիայում նրանք հաճախ էին փոխում իրենց բնակության վայրը:

Այդ ժամանակ որոշում է կայացվել հարկադիր տեղափոխման մասին»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ այժմ երկրում ապրում է 100 հազար հայ: Ըստ նրա՝ նրանցից 60 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ մնացածը՝ «ապօրինի միգրանտներ»: