Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը ավիաընկերությունները դարձրին 1050 դոլար, մարդիկ գնում են․ Զոհրաբյան

859

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստին խոսեց այն մասին, որ օրակարգում ոչ տեղին հարցեր են ընդգրկված։ Պետք է ԱԺ ամբիոնից խոսել ռազմագերիներին վերադարձնելու ուղիների, Սյունիքում տիրող իրավիճակի և նման այլ հարցերի մասին։

«Ես անհարմար եմ զգում, որ դուք անընդհատ բերում եք կեղծ օրակագրեր, ասում, թե մենք գնանք՝ պետականությունը կփլուզվի։ Այստեղ պիտի քննարկվեր, ԱԺ նախագահը պիտի պատվիրակություն կազմեր, պիտի գնային «Զվարթնոց» օդանավակայան և տեսնեինք, թե էնտեղ ինչ էր կատարվում նախօրեին։ Փետրվարի 1-ին ես եմ եղել այնտեղ։ Միայն երեկ, միակողմանի տոմսը՝ Երևան-Մոսկվա, որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ մարդիկ գնում են, չեն ուզում գնալ, տեսնել, թե ինչու՞ են գնում։