Նիկոլ Փաշինյան եթե տեսնեք գրառումս, իսկ դուք ամեն ինչ եք նկատում, ապա խնդրում եմ պատասխանեք ԱՅՍ հարցին…. Զո հված հրամանատարի քրոջ՝ Նանե Արզումանյանի գրառումը

915

Նանե Արզումանյանն իր էջում գրառում է կատարել. Պարոն վարչապետ, չե՞ք հասկանում, որ չի կարելի այժմ խոսել լրատվական մանիպուլյացիաներից, քանի որ վաղուց բոլորս ամեն ինչ գիտենք: Պարոն վարչապետ, չե՞ք հասկանում, որ սպառվել ենք բոլորս, պարոն վարչապետ, չեք հասկանում, որ

այժմ այս արդարացումների ժամանակը չէ… Պարոն Փաշինյան, չե՞ք հասկանում, որ ժամանակը անցել է, որ այժմ ինչ էլ խոսեք՝ հետաքրքիր չէ… Պարոն վարչապետ, չեք հասկանում, որ չի կարելի այդչափ եսակենտրոն լինել… Նեղվե՞լ եք, որ ձեզ սխալ են

հասկացել և այժմ կրկին անցել եք ձեր բառախաղերի արհեստին, իսկ դուք տեղյա՞կ եք, թե ինձ պես քանի քույրեր են նեղված, քանի որ զրկված ենք ամենաթանկից… Եթե գոնե ձեզ համար, ձեր ներսում գիտեք, որ կարող էիք ժամանակին կանգնեցնել պատ երազմը՝ ներում չի

 

լինելու ոչ այստեղ, ոչ երկնքում… Խնդրում եմ լռե՛ք մինչ արտահերթ ընտրություններ, իսկ որից հետո զբաղվեք լրագրությամբ: Պարոն վարչապետ, կներեք, որ հավատացել եմ ձեզ… Նիկոլ Փաշինյան եթե իմ գրառումը տեսնեք, իսկ դուք ամեն ինչ եք նկատում, ուրեմն խնդրում եմ պատասխանեք՝ ինչու՞ եք մեզ այսքան ատ ում…