Ֆոնսեկա. Մխիթարյանը խաղադաշտում իմ գաղափարներն իրագործողն է

935

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ա Սերիայի 10-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ հանդիպման ավարտից հետո խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Շատ կարևոր է թիմում ունենալ այնպիսի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պեդրոն և Մխիթարյանը: Ինձ համար շատ կարևոր է վստահել խաղացողներին, իսկ Մխիթարյանն ուժեղ բնավորություն ունի և տակտիկապես շատ գրագետ է: Նա դաշտում իմ գաղափարներն իրագործողն է:

Հենրիխը խաղում և մարզվում է ամբողջ նվիրվածությամբ: 18 տարեկան խաղացողները կնախանձեն նրա մոտիվացիային»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է The Athletic-ը:

«Ռոմա» – «Սասուոլո» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

45-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սակայն VAR-ն արձանագրեց կանոնների խախտում եւ գոլը չգրանցվեց։  Դրանից 5 րոպե առաջ «Ռոման» մնացել էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իսպանացի հարձակվող Պեդրոն։ Երկրորդ խաղակեսում «Սասուոլոյի» գոլը VAR-ի կիրառումից հետո չգրանցվեց խաղից դուրս վիճակի պատճառով։

Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։