Հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք. Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներն ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. Փաստինֆո

2121

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։

Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք.

«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Գորիսի երկրապահի նախագահ Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել: Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները: Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք,չենք թողել, որ առաջ գան»,-պատմում է Արավուսի գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով.

«Բաքվից գեներալներ են եկել, ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերը անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:

Գյուղապետի խոսքով՝ երեկ են նահանջել 800մ.

«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը: Պահանջում էին նաև 500 մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:

Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծման աշխատանքին, վերջինս էլ պատասխանեց.

«Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել, կառավարությունը չի՞ լսել դրա մասին: Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ: Մեր հնարավորություններով ենք փորձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանապահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի», պատմեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:

Աղբյուրը

Կարդացեք նաև

Կարմիր գինին և շոկոլադն ունեն անհամար օգուտներ ռեսվերատրոլ կոչվող բնական քիմիական նյութի շնորհիվ:
Ինչպես գրում է Thinking Humanity-ն, ռեսվերատրոլը հակաօքսիդիչ է՝ արտադրված հատուկ բույսերի կողմից:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլի ամենահայտնի աղբյուրը կարմիր գինին է, իսկ ամենատարածվածը՝ կարմիր խաղողի կեղևը, հում կակաոն և մուգ հատապտուղները:

BMC Cell Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունները փաստում են, որ ռեսվերատրոլը կարող է օգտագործվել բջիջները երիտասարդացնելու համար:

Այս նյութի ազդեցությունից հետո բջիջները դառնում են ոչ միայն երիտասարդ, այլև ավելի ակտիվ:
Հետևաբար, համտեսելով մուգ շոկոլադ և մի բաժակ կարմիր գինի, դուք կզգաք ռեսվերատրոլի բոլոր դրական հետևանքները: