Թափուր աշխատատեղ՝ նախարարությունում․ աշխատավարձը՝ 256 հազար դրամ

949

Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության երրորդ բաժնի պետի (ծածկագիր՝ 12-35-Ղ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է նաև ռուսերենի ազատ տիրապետում (Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N 943-Ա հրամանով հաստատված Հավելված N 4):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հունվարի 22-ից 2021 թվականի հունվարի 29-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Մանրամանսերը՝ այստեղ։