Շուշիում վթարի ենթարկված ևս մեկ ադրբեջանցի զինվոր է մահացել

926

Մահացել է ադրբեջանցի զինծառայող Կամիլ Մամեդովը, ով ծանր վնասվածքներ էր ստացել հունվարի 12-ին Շուշի քաղաքի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այդ վթարի հետևանքով զոհվել էր նաև զինծառայող Հասան Յագուբովը:

 

Ծանր վնասվածքներով հոսպիտալացված մյուս զինծառայողի մասին տեղեկություններ չկան: