Հայկական կողմը հաստատում է. Մհեր Գրիգորյանը հանդիպելու է Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հետ

999

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են, այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,-հայտնեցին գրասենյակից:

Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը:

«Հայաստանում և Ռուսաստանում РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։

Հիշեցնենք, որ փոխվարչապետերի մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11֊ի մոսկովյան հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով չի կարողացել առաջընթաց գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: