Գերությունից վերադարձած տղաներն այցելել են Ցականյաններին՝ շնորհակալություն հայտնելու տունդարձի համար

1339

«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, ով ինձ ճանաչում է, գիտի, թե ես ինչքան շատ եմ ազգիս սիրում, ինչքան եմ հպարտանում, որ ես հայ եմ ծնվել…»

Նույնիսկ գերության մեջ ադրբեջանական լրատվամիջոցին 32-ամյա Հայկ Դիլանյանը պատմում է, թե որքան թանկ է հայրենիքն իր համար: Բաքվի բանտում երկու ամիս անցկացնելուց հետո ինքն էլ մյուս 43 գերեվարվածների հետ հայրենիք է վերադարձել:

Հայկը, Ռուբենը, Սամվելը, Գագիկն ու մյուս տղաները Եռաբլուրում էլ հարազատ շիրիմների մոտ չեն հասկանում, թե ինչն է ավելի ցավոտ՝ մեռնե՞լը, թե՞ ապրելը, բայց գերության մեջ:

Նրանք պատերազմն սկսվելուն պես կամավորագրվել էին հայրենիքը պաշտպանելուն: Արցախի հյուսիսում անզիջում պայքարել են թշնամու դեմ, բայց հայտնվել շրջափակման մեջ: