«Վիվա ՄՏՍ»-ի հայտարարությունը՝ իր բաժանորդների համար. ԶԳՈւՇԱՑԵ՛Ք

1571

«Վիվա ՄՏՍ»-ը զգուշացնում է իր բաժանորդներին․

«ԵՂԵ՛Ք ՈՒՇԱԴԻՐ, ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Հարգելի՛ բաժանորդներ,

Հարկ ենք համարում զգուշացնել, որ անգամ այս դժվարին օրերին՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող անհայտ անձանց կողմից քաղաքացիներից գումար շորթելու փորձեր են կատարվում։

Մասնավորապես, խարդախությամբ գումար շորթելու նպատակով բաժանորդները տեղեկացվում են, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի կողմից անցկացվում է մրցույթ կամ խաղարկություն, որին մասնակցելով՝ հաղթողն իբր կստանա մրցանակ (հեռախոս և այլն):

Խարդախություն իրականացնողները բաժանորդից պահանջում են տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են ԱՆՁՆԱԿԱՆ տվյալներ ու ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ, կամ՝ կատարել վճարումներ:

Հորդորում ենք զերծ մնալ որևիցե անհայտ անձի կամ հարթակի/հավելվածի, մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ի անունից ներկայացող, անձնական կամ բանկային գաղտնիք պարունակող տվյալ տրամադրելուց կամ որևիցե անծանոթ հաշվեհամարի գումար փոխանցելուց:

Նաև՝ կոչ ենք անում զերծ մնալ անհայտ և/կամ անծանոթ աղբյուրներից ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետներում: Նախքան տեղադրելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի թույլտվությունների հետ:

Վիվա-ՄՏՍ-ի գործունեության մասին տեղեկությունների պաշտոնական աղբյուրներն են.

  • Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք էջը www.mts.am
  • Վիվա-ՄՏՍ-ի այս պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը
  • Բաժանորդների սպասարկման զանգերի կենտրոնի 111 ծառայությունը:

Շնորհակալություն:

Հորդորու՛մ ենք Վիվա-ՄՏՍ-ի անունից հանդես եկող ցանկացած առաջարկ ստանալու դեպքում այն ստուգել մեր պաշտոնական աղբյուրներից»։