Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (VIDEO)

1406

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դարձյալ «փայլեց» իր՝ պատգամավորին ոչ հարիր պահվածքով։ Իշխանության «կարկառուն» ներկայացուցիչը, հերթական անգամ խուսափելով հանրությանը հուզող հարցերին պատասխանելուց, ճողոպրեց սենյակ, գրում է Yerkir.am–ը։

Կարճ ժամանակ անց, երբ Yerkir.am-ը կրկին փորձեց Սարգսյանից հարցազրույց վերցնել, նա հրավիրեց ներս՝ ոչ թե երկրի ներքաղաքական ծանր վիճակի մասին զրուցելու, այլ ջուր ծեծելու, իր սեղանի բարիքները ցուցադրելու։

Yerkir.am-ի դիտարկմանը՝ Դուք պարտավոր եք պատասխանել հանրությանը հուզող հարցերին, արձագանքեց. «Պատասխանում եմ, պարբերաբար ստատուսներ եմ գրում»։