Ես տեսնում եմ կոչեր, որոնք մեզ կարող են տանել փակուղի. Էդմոն Մարուքյան

1144

Մենք ասել ենք, որ զինված խմբեր կան երկրում, ասել ենք՝ զինաթափեք էդ խմբերին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ճին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես ինքս հաղորդում եմ տվել հացագործության մասին ինձ սպառնացող մարդու մասին, քրգործ է հարուցվել, բվայց դեռ մարդ չի ձերբակալվել»,-ասաց նա

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանն իրար նման են նրանով, որ երկուսն էլ չեն նահանջելու, Մարուքյանն ասաց, որ չի կարող դա մեկնաբանել, քանի որ Վազգեն Մանուկյանին չի ճանաչում. «Ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին: Ես տեսնում եմ կոչեր, որոնք մեզ կարող են տանել փակուղի: Քաղաքացիական բախման առումով, կարծում եմ՝ երկու կողմից մեջ էլ կլինի իմաստուն մարդիկ, որոնք դա թույլ չեն տա»:

Դիտարկմանը, թե արդյոք փակուղի չի ստեղծվի ԱԺ-ում, երբ վարչապետի թեկնածուներ առաջադրվեն ինքն ու Վազգեն Մանուկյանը, քանի որ ձայները կկիսվեն, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ փակուղի կլինի, երբ կգա այդ ժամանակը, դա էլ կունենա իր ժամանակային լուծումները: Հիմա ապագայի վերաբերյալ կանխատեսումներով չի կարելի խոսել, որովհետեւ դա բավականին անշնորհակալ գործ է»: Նա նկատեց, որ այս պահին չկան առաջադրված թեկնածուներ, քանի որ վարչապետը հրաժարական չի տվել: