Կարսում պատրաստվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններին

1153

Կարս քաղաքում շարունակվում են ադրբեջանա-թուրքական՝ «Ձմեռային զորավարժություններ-2021» զորավարժության նախապատրաստական աշխատանքները: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, տարածք են տեղափոխվել զրահամեքենաներ, տանկեր և ինքնագնաց հրետանային կայանքներ, որոնք կգործարկվեն զորավարժությունների ժամանակ: Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարս քաղաքում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։