«Իրենք Հայաստանում ապագա չունեն, փախեփախ են անելու, իրենց տներից չեն կարողանալու դուրս գալ». Աննա Մկրտչյան

1767

«Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Արարատը, որը թուրքի գործակալ է, որը պատրաստ է թուրքին ծառայել, որին չի հետաքրքրում Հայաստանի գոյությունը, որովհետև ինքը թուրքի ստրուկ է, իր դիմաց նստած իրենցքայլական անհայրենիք պատգամավորներով, ովքեր կուրացել են պարգևավճարներով՝ պատրաստվում են հերթական հակապետական և հակաօրինական քայլին»,- Ազգային ժողովի դիմաց հայտարարեց ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշմանը:

«Իրենք դատական խորհրդի անդամ են ցանկանում կարգել մի մարդու, ով ոչ մասնագիտական, ոչ բարոյական արժանապատվություն չունի: Ինքը պատրաստ է դավաճանական իշխանությունից ընդունել պաշտոն և հերթական պարգևավճարի ու կաշառքի ակնկալիքով՝ կատարել ցանկացած հակաիրավական և հակապետական հրահանգ: Գագիկ Ջհանգիրյանը գալիս է իբր երաշխավորելու օրենքը, բայց դեռ այդ պաշտոնը չստանձնած՝ խախտում է այդ օրենքը: Գագիկ Ջհանգիրյանը չի՛ համապատասխանում ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով նախատեսված ԲԴԽ անդամին վերաբերող նվազագույն պահանջներին: Այս մարդիկ շատ լավ գիտեն, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում ապագա չունեն, փախեփախ են անելու, իրենց տներից չեն կարողանալու դուրս գալ և վազելով գալու են մտնելու այս դահլիճ՝ հերթական հակապետական քայլը կատարելու համար: Հասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունում չունեն ապագա, որոշել են Հայաստանի Հանրապետությանն ընդհանրապես զրկել ապագայից»,- ասաց Աննա Մկրտչյանը: