Հարթ որովայնի գաղտնիքը. Պարզ բաղադրատոմս

1268

Չիայի սերմերն օգտագործում են ինչպես առողջ կենսակերպ վարող, այնպես էլ ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացող անձինք: Elle.ru կայքից վերցրած նյութում նշված են չիայով ջրի առավելությունները և դրա պարզ բաղադրատոմսը:

Չիայի սերմերը հարուստ են հակաօքսիդանտներով, սպիտակուցներով, մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով: Այս հատիկների սննդարար բաղադրությունն օգնում է կարգավորել սննդակարգը, արագացնել նյութափոխանակությունը: Չիան մեծ քանակությամբ հեղուկ է կլանում: Սերմերի արտաքին շերտն ուռչում և պատում է ստամոքսը:

Չիայի սերմերով ջուրը հագեցվածության տևական զգացում է պարգևում՝ այդպիսով օգնելով կառավարել ախորժակը: Բացի այդ, այն կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն օգնում է զսպել քաղցրավենիքի կամ վնասակար ուտելիքի հանդեպ հակումը:

Բաղադրություն

Այս պարզ ընպելիքը պատրաստելու համար բավական է 1,5 ճաշի գդալ չիայի սերմերը խառնել 200 մլ սառը ջրին: Առնվազն մեկ ժամով խառնուրդը պետք է թողնել սառնարանում, որպեսզի սերմերն ուռչեն: Այնուհետև այն նոսրացրեք 1 լ ջրով: Ջուրն ավելի համեղ դարձնելու համար՝ կարելի է կիտրոնի, նարնջի կամ վարունգի շերտեր ավելացնել: Ցանկալի է չիայով ջուրը խմել մեկ օրվա ընթացքում, իսկ հաջորդ օրը թարմ խառնուրդ պատրաստել: