Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ Սեյրան Օհանյանը բունկեր մտնելու իրավունք չունի. Ռուզան Խաչատրյան

1440

Կա ստույգ ինֆորմացիա, որ բոլոր գեներալները, այդ թվում Սեյրան Օհանյանը, չունեին իրավունք ղեկավարելու պատերազմական գործողությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

«Նաեւ կողքից, երբ զանգում էինք Ստեփանակերտ, ես գիտեմ, որ Սեյրան Օհանյանը այնուամենայնիվ, վիրավորված լինելով, զսպել է իր մեջ այդ ցասումը եւ փորձել է Արայիկ Հարությունյանին օգնել օրենսդրական դաշտում, ինչ-որ կազմակերպչական հարցերում»,-ասաց նա:

Հարցին, թե ումից է հրահանգ ստացել Սեյրան Օհանյանը չմասնակցել ռազմական գործողությունների ղեկավարմանը, Ռուզան Խաչատրյանը պատասխանեց. «Չէի ուզենա Սեյրան Օհանյանի անունից հայտարարություններ անել, որովհետեւ դա ճիշտ չէ, բայց ես գիտեմ, որ կոնկրետ Արայիկ Հարությունյանից եղել է զգուշացում, որ բունկեր մտնելու իրավունք չունի: Ինքը վիրավորվել է, հետո իր մեջ մարդկային ուժ է գտել, զանգահարել է եւ ասել՝ այնուամենայնիվ, ես մնում եմ:

Սեյրան Օհանյանից բազմից լսել եմ, որ ասում էր՝ նորմալ է, որ զինվորն ուզում է գեներալ դառնալ, իսկ յուրաքանչյուր իսկական գեներալ իրավունք չունի զինվոր լինելուց: Ինքը մնացել է որպես զինվոր, մինչեւ վերջին վայրկյանը փորձել է պաշտպանել իր ուժերի սահմաններում: Ոչ ոք իրեն չի հրավիրել գնալ պատերազմ: Ինքը որպես հասարակ ֆիդայի մեկնել է: Իր վարորդ՝ հատուկ ծառայությունների մայոր վահե Սիրունյանը զոհվել է, իր թիկնազորի պետը վիրավորվել է, իր տղան վիրավորվել է»,-ասաց Ռուզան Խաչատրյանը: