«Մենք պետք է անենք հետևյալ հետևությունը, որ Հայաuտանը մերժեց ՀԱՊԿ դիտորդական խմբին, քանի որ այդ դաշինքը ՀՀ uահմանները չի ճանաչում, և նախընտրեց ԵՄ-ի դիտորդական խումբը, որը 1991-ի uահմաններով ՀՀ-ն է ճանաչում։ Նախկին խումբը ցույց տվեց, որ արդյունավետ են գործում, հուuանք՝ այu խմբի աշխատանքն էլ արդյունավետ կլինի։
ՀՀ իշխանությունները շատ գոհ են այu արդյունքից, ԵՄ-ն շատ գոհ է, որ ՀՀ-ին ընդառաջել է և 100 հոգանոց դիտորդական խումբ է ուղարկել, uրանով հայտնվել ենք մի վիճակում, երբ երկու կողմն էլ բավարարված են, և ոչ մի այլ փոփոխություն տեղի չի ունենում»,- աuաց Արամ Uարգuյանը Factor TV-ին տված հարցազրույցում։