Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով

1158

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կազմել է 512.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 619.76 դրամ (նվազել է 2.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 679.78 դրամ (նվազել է 9.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.89 դրամ (աճել է 0.01 դրամով):