Պատերազմի ժամանակ փախած զորամասի հրամանատարը, ով փորձել էր «տարհանել» զորամաս բերված սուրճի ապարատները… ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

2109

168.am-ի տեղեկություններով՝ պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը, ով զորամասը թողել և փախել էր, ավելին, գործողությունների ժամանակ առաջինը փորձել է «տարհանել» զորամաս բերված սուրճի ապարատները, նշանակվել է 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ:

Պատերազմի օրերին Սևակ Աբրահամյանին Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնում փոխարինել է փոխգնդապետ Արմեն Բեժանյանը, որը հետո մարտական գործողությունների ժամանակ զոհվել է: