Բայդենը Թրամփի արտաքին քաղաքականությունից կպահպանի միայն մերձավորարեւելյան կարգավորումը. լրատվամիջոց

962

Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնումը եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի միակ արտաքին քաղաքական նախաձեռնություններն են, որոնք մտադիր է պահպանել Ջոզեֆ Բայդենը, որը, ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումներով, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով դեմոկրատի թիմում աղբյուրներին:

«Սա, հավանաբար, Թրամփի միակ արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որի վերաբերյալ Բայդենը դրական հունում է նշել»,- Axios-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենի խորհրդականներից մեկը: