Ռուս փորձագետ. Հայաստանը մոտակա 20 տարիներին կլինի կամ ՌԴ «էթնոգրաֆիկ մարզ», կամ Օսմանյան կայսրության Բաքվի վիլայեթի մի մաս

1482

Ռուսաստանցի քաղաքագետ, փորձագետ Դմիտրի Եվստաֆևը անդրադարձել է Արցախի շուրջ բանակցություններին ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ չէր ցանկանում արտահայտվել այդ թեմայով, բայց կարդալով տարբեր մեկնաբանություններ, այնուամենայնիվ, որոշեց մի քանի ոչ հաճելի բան ասել:

««Մեծ Հայք», «ծովից ծով» Հայաստան, Լոսից մինչ Բեյրութ չի լինի: Ոչ Փաշինյանի պատճառով: Փաշինյանը միայն ախտանիշ է: Ախտանիշ այն բանի, որ ազգը ներսից մոխրացել է: Որ նա չի կարող և չի ցանկանում իր ուսերին տանել մեծության բեռը (бремя великости): Հաղթողների ու մարտիկների ազգը հոգնել է:

Սրանից բխում է Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի հետագա գոյության երկու հնարավորություն: Համենայն դեպս, առաջիկա 20 տարիների համար: Վախենում եմ երկուսն էլ հաճելի չեն:

Տարբերակ առաջին: Հայաստանը, փոքրիկ Հայաստանը դառնում է «Մեծ Ռուսաստանի» էթնոգրաֆիկ մարզ, ինչպես Կալինինգրադը, բայց լավ լոգիստիկ պայմաններով: Եւ սահմանակցում է բազմավեկտոր, իսկ հնարավոր է անգամ նեյտրալ Ադրբեջանի հետ:

Տարբեևակ երկու: Հայաստանը, չափազանց փոքր Հայաստանը դառնում է էթնոգրաֆիկ մուհաֆազ (վարչատարածքային միավոր մասնավորապես արաբական երկրներում- խմբ.) Օսմանյան կայսրության Բաքվի վիլայեթում:
Բոլոր մնացյալ տարբերակները, հայեցակարգերը և այլ երանգավորումները՝ ստահոդ: Ընտրությունը իրականում հեշտ է: Այն, մեծ հաշվով, ընդհանրապես չկա:

Բայց տեսանելի, խելացի ընտրություն անելու համար, պետք է հանգստանալ, նստել ու նայել շուրջը: Եւ հասկանալ, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը «Հյուսիս-Հարավ» միջանցքում Ռուսաստանի ռազմական ու տնտեսական երաշխիքների ներքո՝ Հայաստանի և հայ ժողովրդի փրկություն է: Տնտեսապես դեգրադացվող անկլավի վերածում կարևոր և պաշտպանված պետության: Ունակ, նվազագույնը, պահել իրեն սոցիալապես և տնտեսապես:

Եթե հայ ժողովուրդը, ոչ Փաշինյանը, այլ հենց հայ ժողովուրդը, չկարողանա գիտակցել այդ ընտրության նշանակությունը, ապա Ռուսաստանն ու մենք՝ ռուս հասարակությունը, ներառյալ Ռուսաստանի հայերին, որոնց համար հիմա չափազանց ծանր է, ոչինչ չենք կարող անել: 

Նոր աշխարհ… Այն դաժան է: Այն սրբում է բոլոր պատրանքները: Պետք է սովորել ապրել դրանում»:

zham.am