Կորեայի նախկին նախագահը 22 տարի բանտում կանցկացնի

1334

Հունվարի 14-ին Կորեայի Հանրապետության Գերագույն դատարանը որոշել է անփոփոխ թողնել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի նկատմամբ կայացված դատավճիռը: Ըստ դատավճռի ՝ տիկին Պակը պետք է անազատության մեջ անցկացնի 15 տարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և եւս 5 տարի Ազգային հետախուզական ծառայությունից ապօրինի գումար ստանալու համար: Նախկին նախագահը ստիպված կլինի պետությանը վճարել 18 միլիարդ վոն (ավելի քան 16 միլիոն դոլար) տուգանք և 3.5 միլիարդ վոն փոխհատուցում: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործաալությունը։

2016-ի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունից պատգամավորի թեկնածուների առաջադրմանը ապօրինի միջամտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատարանը նրան դատապարտել էր ևս 2 տարվա ազատազրկման։ իշեցնենք, որ Հարավային Կորեայի նախկին ռազմական բռնապետ Պակ Չունգ Հիի (1917-1979) դուստր Պակ Կըն Հեն երկրի նախագահ է դարձել 2013-ի փետրվարին: 2016-ի դեկտեմբերին խորհրդարանը նրան հեռացրել է իշխանությունից։ Պարզվել է, որ Պակը ստիպել է խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Samsung-ը և Lotte-ն, ընդհանուր առմամբ 77,4 միլիարդ վոն գումար հավաքել և փոխանցել իրեն: Պակը նաև ընդհանուր առմամբ 3,5 միլիարդ վոն է ստացել ազգային հետախուզության երեք (այժմ արդեն նախկին) ղեկավարներից: