Հանրապետությունում հունվարի 14-ից մինչև հունվարի 15-ը հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ լինեն․ նախարարություն

1858

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: