Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն. դավաճանների անուններն են՝ Դավիթ Մանուկյան, Արթուր Աղաբեկյան

1314

Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն. դավաճանների անուններն են՝ Դավիթ Մանուկյան, Արթուր Աղաբեկյան. պետք է քրգործ հարուցվի

1in.am-ը գրում է․ Պատերազմական գործողություններին մասնակից Արթուր Այվազյանը, որը հանրությանն ավելի հայտնի է Մանախ մականունով, պնդում է, որ Հադրութը հանձնելու վերաբերյալ պետք է առանձին քրեական գործ քննվի, որից հետո հնարավոր կլինի արդեն անուն առ անուն խոսել դավաճանների մասին, ինչպես նաև պարզ կդառնա, թե ինչպես, ինչու, ում հրամանով Հադրութը հանձնվեց։

Արթուր Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Հադրութի դեպքերի, դավաճանության դրվագների վերաբերյալ առանձին քրեական գործեր կան, որոնք քննվում են Արցախի իրավապահների կողմից, հնարավոր չէ դրանց շրջանակներում ամբողջ պատկերը վեր հանել։

«Եթե իսկապես ցանկություն կա պարզելու Հադրութի հանձնման առեղծվածը, ապա պետք է համատեղ քննչական խումբ ստեղծվի ու քննություն գնա։ Առանձին գործեր կան հարուցված, քննիչը Արցախից գալիս, հասնում է այստեղ, մեկ-երկու հոգու հարցաքննում է ու հետ է գնում։

Բայց այդպես չի լինի»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ ինքը ոչ մի անգամ չի հարցաքննվել Հադրութում տեղի ունեցածի վերաբերյալ։

Արթուր Այվազյանի խոսքերով՝ Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն, նա անգամ անուններ հրապարակեց։ «Ես կարող եմ անուններ տալ՝ Դավիթ Մանուկյան, Արթուր Աղաբեկյան, թող քրեական գործ հարուցվի, էլի անուններ կտամ»,- ասաց Այվազյանը։