Սիրուշոն առաջին անգամ ցույց է տվել դստեր` Զաբելի դեմքը (FOTO)

256

Սիրուշոն առաջին անգամ ցույց է տվել դստեր` Զաբելի դեմքը

Երգչուհի Սիրուշոն երկարատև դադարից հետո կրկին սկսել է իր ինստագրամյան էջում և´ աշխատանքային, և´ անձնական հրապարակումներ անել:

Այս անգամ նա հրապարակել է դստեր`Զաբելի զգեստապահարանի լուսանկարը:

Հավելենք, որ Զաբելը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս: