Էս տղերքից յուրաքանչյուրն իր անձնական ամբիցիան ու շահն է առաջ տանում, բայց Քեզ, նախրի միջի մոզիկ, համոզում, թե․․․

956
Էս տղերքից յուրաքանչյուրն իր անձնական ամբիցիան ու շահն է առաջ տանում, բայց Քեզ, նախրի միջի մոզիկ, համոզում, թե անձնական շահը, անձնական երջանկությունը, անձնական բարօրությունը վատ բան է, էգոիզմ է, արատ է, ու իբր ճիշտը նախրի շահերին ծառայելն է, ֆերմայի համար կթվելը, խուզվելն ու սպանդանոց գնալը։
Ստում են։
Նրանք բոլորն էլ ստում են։
Ստել են, կստեն։
Որովհետև իրենց համար մենք մարդ չենք, անհատ չենք, այլ նախիր, ազգ, ժողովուրդ, անդեմ ամբողջություն իրավունքներից զրիված։
Նրանք չեն խոսում թե մեզանից քանիսը նահատակվեցին, նրանք նշում են, թե քանի տոկոսով է աճել ապրանքաշրջանառությունը։ Այնպես, ինչպես կխոսեին, թե որքանով է աճել նախրի կաթնատվությունը, թռչնանոցի ձվատվությունն ու մսատվությունը։
Այնպես որ, կեցցե մարդը, կեցցե անհատը, կեցցե անձնական երջանկությունը։
Նահատակների արյունը, գոնե խելքի գալով իմաստավորեք։