Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զե, նք, ռшզմшմթերք չմատակարարվի, այդ թվում՝ դաշնակիցների կողմից․ (VIDEO)

411

Հայաստանի տարածքը օկուպացված է, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից․ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղյակ եք՝ երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-երը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթակա դրսևորումն է, ընդ որում՝ պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում»։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զե, նք, ռшզմшմթերք չմատակարարվի, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։

«Մենք դեպքեր ունենք, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում դաշնակից երկրների կողմից։

Այս ամենը տեղի է ունենում այն նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից ու մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք։

Ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը պահպանելու գործում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում