Որ մթերքները չի կարելի սառեցնել

313

Որոշ դեպքերում սառեցված սնունդը ոչ միայն կորցնում է իր սկզբնական կառուցվածքը, այլեւ կարող է վնшսաшկար լինել առողջության համար: Նման կարծիք է հայտնել թերապեւտ եւ գաստրոէնտերոլոգ Սերգեյ Լոպատինը Դոկտոր Պիտեր պարբերականի հետ զրույցում։

Սառեցված հատապտուղների, մրգերի եւ բանջարեղենի օգուտներն ու վնшսները բժշկшկшն հանրության մեջ հակասություններ են առшջացնում։ Մի կողմից նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում մրգերը պահպանում են օգտակար նյութերի մեծ մասը, սակայն մյուս կողմի էլ սովորական սառցախցում սառեցնելը թույլ չի տա առավելագույնս խնայել վիտամիններն ու միկրոէլեմենտները, քանի որ դա կարելի է անել հատուկ սարքավորման վրա սառեցման միջոցով։Մասնագետի խոսքով՝ չի կարելի ցածր ջերմաստիճանային ազդեցության ենթարկել վարունգը, դդմիկը եւ կաղամբը։

Ցանկալի է նաեւ չսառեցնել հազարի տերեւներն ու կանաչիները։
Ձուն նույնպես չի կարելի սառեցնել, քանի որ ջերմաստիճանի փոփոխություններն առաջացնում են կեղեւի ճաքեր, որոնց մեջ կարող են ներթափանցել ախտածին բակտերիաներ։

Փափուկ պանիրները, ըստ բժշկի, նույնպես չի կարելի պահել սառնարանում՝ դրանք ոչ միայն կկորցնեն իրենց համը, այլեւ կառուցվածքը, ինչը կարող է խոցելի դարձնել բակտերիաների նկատմամբ։

Մասնագետը կտրականապես արգելել է կրկնակի սառեցնել սառեցված միսը, թռչնամսը, ձուկը եւ ծովամթերքը։