Քուվեյթի էմիրն ընդունել է կառավարության հրաժարականը

864

Քուվեյթի վարչապետ Սաբախ Ալ Հալեդ Ալ Սաբախը հայտարարել է իր  կառավարության հրաժարականի մասին երկրում խորհրդարանական ընտրություններից հետո ընդունված ընթացակարգի շրջանակում, հաղորդում է KUNA-ն:

Քուվեյթի էմիրն ընդունել է կառավարության հրաժարականը եւ խնդրել նախարարներին շարունակել կատարել իրենց պարտավորությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը:

Հիշեցնենք, որ նախօրեին երկրում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է Reuters-ը: