Yerevan24.info-ն զրուցել է շոու-բիզնես մուտք գործելուն պես, արտաքին տեսքի համար, քննարկումների առարկա դարձած երգչուհի Անգելինա Ավետյանի հետ: Վերջինս երգարվեստում հայտնի դարձավ «Մեղքս որն է» երգով: Ասեկոսեներ էին տարածվել, թե Անգելինան տրանսգենդեր է, սակայն երգչուհի բազմիցս հերքել է դրանք՝ պնդելով, որ այդ խոսակցությունների պատճառը իր առաջին տեսահոլովակում իրեն դիտավորյալ տգեղ ներկայացնելն է:
— Այս օրերին բուռն քննադատության արժանացան այն արտիստները, որոնք մասնակցում էին Ամանորյա միջոցառումներին: Նոր Տարվա միջոցառումներին երգե՞լ եք:
— Ունեցել եմ բազմաթիվ հրավերներ, բայց մերժել եմ, որևէ միջոցառման չեմ մասնակցել, որովհետև սիրտ չկա կանգնել, երգելու: Նույնիսկ Նոր տարին չեմ նշել: Իսկ Ամանորյա միջոցառումներին ելույթ ունեցած երգիչներին չեմ դատում, յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչ անել:
— Անձնական կյանքում նորություն ունե՞ք: Ձեր կողքին կա՞ տղամարդ:
— Անձնական կյանքումս ամեն բան նույնն է կողակից չունեմ: Զբաղված եմ իմ կարիերայով:
— Մտադրություն ունե՞ք երեխա ունենալու: Հնարավո՞ր է մի օր որոշեք միայնակ երեխա ունենալ և միայնակ մեծացնել:
— Ես միայնակ երեխա երբեք չեմ ունենա: Այն տարիքում եմ, որ հաստատ կամուսնանամ, կունենամ երեխա և հայրիկն ու ես կմեծացնենք: Կարծում եմ՝ երեխան լիարժեք ընտանիք պետք է ունենա: Ովքեր դիմել են այդ քայլին, ես չեմ քննադատում նրանց և նորմալ եմ վերաբերվում դրան, սակայն անձամբ ես նման բան չեմ անի:
— Ձեզ վերագրում են մի շարք վիրահատություններ, բայց մշտապես ասել եք, որ որևէ միջամտության չեք դիմել: Կա՞ Ձեր մարմնի վրա որևէ բան, որ կցանկանաք փոխել:
— Մասնագետը կարող է հաստատել, որ ինձ վրա որևէ մաս վիրահատած չէ: Միայն շնչառական խնդիրներով պայմանավորված քթիս միջնապատն եմ ուղղել, բայց ձևը չեմ փոխել: Այս պահին ոչինչ չեմ ցանկանա փոխել ինձ վրա, տարիներ անց՝ գուցե:
— Ամանորի գիշերը ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապից:
— Խաղաղություն: Այս տարին լավը չէր մեզ համար: Ինչպես ամեն տարի, մայրիկիս ևտատիկիս հետ Նոր տարին դիմավորելուց հետո գիշերը գնացի եկեղեցի և Աստծունխնդրեցի, որ այլևս պատերազմ չլինի և նոր ու մաքուր էջից սկսենք տարին:
Սոնա Հարությունյան