Ադրբեջանը բարձրորակ ճանապարհ է կառուցել, իսկ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 6 կմ կառուցել

354

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Լաչինի միջանցքի նոր ճանապարհը ադրբեջանցիները ավարտել են։ Ու չնայած դեռ մանր-մունր գործեր անում են, բայց անձամբ գնացի և ստուգեցի, թե ինչպիսի ուղի է։

Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել, որի տեսանյութը օրվա ընթացքում կհրապարակեմ։ Ռուս խաղաղապահները հսկում են ինչպես ճանապարհը, այնպես էլ հարակից գյուղերը։

Ցավում եմ միայն, որ այդ ճանապարհի դիմաց իշխանությունները հանրության լուռ հայացքի ներքո համաձայնել են հանձնել Բերձորն ու Աղավնոն։

Ցավում եմ նաև, որ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 9 ամսում 6 կմ ճանապարհ կառուցել այն դեպքում, երբ թշնամին 30 կմ-ը կառուցեց այդ ընթացքում»։