«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին». Չավուշօղլու

653

44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ։ Այս մասին դեսպանների 13-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին՝ հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին… Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ»,- ասել է թուրք նախարարը։