Պաշտոնապես հաստատվեց. ԱԱԾ տնօրենն իրոք հանդիպել է Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարի հետ. ի՞նչ են քննարկել

986

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

 ՀՀ ԱԱԾ