Թուրքի համար եք աշխատում․ Լարված իրավիճակ (VIDEO)

1094

Մի  խումբ զինծառայողների ծնողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դիմաց։ Ինչպես բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, 24News-ը ևս ուղիղ հեռարձակում էր ապահովում բողոքի ակցիայի վայրից։ Այդ ընթացքում լրագրողներին է մոտենում ՊՆ գնդապետի համազգեստով մեկն ու պահանջում դադարեցնել ուղիղ հեռարձակումը։ Մեր օպերատորը, սակայն, պատասխանում է, որ պատրաստ է անջատել խմբագրության հետ կապվելուց հետո։ Այս պատասխանը չի բավարարում ՊՆ-ի չներկայացած գնդապետին, որը բռունցքներով հարձակվում է 24News-ի օպերատորի վրա։

24News-ը հրավիրում է պատկան մարմինների՝ հատկապես Պաշտպանության նախարարության ուշադրությունը այս փաստի վրա ու պահանջում, որպեսզի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված այս պահվածքը ստանա համարժեք գնահատական։