Եթե Պուտինը կին լիներ, Ուկրաինայում նման պատերազմ չէր սկսի. Բորիս Ջոնսոն

167

Եթե Ռուսաստանը կին նախագահ ունենար, նա պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ZDF-ն։

«Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ սկսեր»,- ասել է Ջոնսոնը:

Նրա կարծիքով՝ կռիվը «թունավոր առնականության» արդյունք է։ Այս կապակցությամբ վարչապետը կոչ է արել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։