Ծնվել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը

177

A1News.am-ArmDaily.am-ի տեղեկություններով ծնվել է երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի դուստրը։

Նշենք, որ զույգն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ և լույս աշխարհ է եկել նրանց երրորդ երեխան։ Սիրուշոն և Լևոնը ունեն երկու որդի՝ Ռոբերտը և Միքայելը։

Զույգը վերջերս էր հայտնել երրորդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։ Նշենք նաև, որ Սիրուշոյի և Լևոնի երկու որդիները ևս ծնվել են ԱՄՆ-ում։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է։