Ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են Nissan-ը, BMW-ն, Opel-ը. վերջինս կողաշրջվել է. (VIDEO)

1076

Այսօր, հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 27-ամյա Սյուզաննա Պ․-ի վարած Nissan Murano մակնիշի, 24-ամյա Ռադիոն Մ.-ի վարած Opel Astra մակնիշի և 28-ամյա Սարգիս Ս․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն դասակի ծառայողի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: